Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հռոմի պապը միջուկային զենքից լիովին հրաժարվելու կոչ է արել

Հռոմի պապը միջուկային զենքից լիովին հրաժարվելու կոչ է արել
27.09.2017 | 12:11

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել լիովին հրաժարվել միջուկային զենքից և իրագործել զանգվածային ոչնչացման զենքի չտարածման համաձայնագիրը։ Քահանայապետը գրել է իր թվիթերյան էջում.

«Կներդնենք բոլոր ջանքերը, որ աշխարհը լինի առանց միջուկային զենքի՝ կիրառելով չտարածման մասին պայմանագիրը։ Կհրաժարվենք մահվան այդ գործիքներից»,- ասվում է միկրոբլոգում, որը հասանելի է 9 լեզուներով։ Հռոմի պապի թվիթերյան իտալերեն միկրոբլոգի ընթերցողները 4,6 մլն են։

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ